Jump to content

Եղիա Մնջոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիա Մնջոյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1917(1917-10-09)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական հանրապետություն[1]
Մահացել էհունվարի 23, 1997(1997-01-23) (79 տարեկան)
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1945)[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1973)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Եղիա Լևոնի Մնջոյան (հոկտեմբերի 9, 1917(1917-10-09)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական հանրապետություն[1] - հունվարի 23, 1997(1997-01-23)), հայ սովետական քիմիկոս-կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973

Արմենակ Մնջոյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի քիմիական ֆակուլտետը (19451945-1966 թվականներին աշխատել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, 1970 թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գիտության և բարձրագույն ուսումնական հաստատությունների բաժնի վարիչն է, 1984-1993 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանի հիմնախնդրային լաբորատորիայի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Մնջոյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գինու և կոնյակի քիմիայի ու տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է կոնյակի սպիրտի թորման գիտական հիմունքները և կաղնու փայտի օգտագործման նոր տեխնոլոգիական եղանակներ։

  • Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 655.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655